Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ընդունելի լուծու՞մ

Ընդունելի լուծու՞մ
05.11.2023 | 16:02

Լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար (Ն.Փ., 6.05.2020 թ.):

... ՈՒ ոնց որ թե այդպես էլ եղավ:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Հ.Գ.

Ի սեր Աստծո, միայն չասեք.

«Ո՞նց թե` չկա ըտենց բան, մենք ըսենց, մենք ընենց, չընդունելի ա»:
ՈՒ՞ր է, որտե՞ղ, ովքե՞ր չընդունեցին ու պինդ դեմ կանգնեցին:

Համաժողովրդական ինչ-որ ձիգ ալիք եղա՞վ չընդունելու, կանխելու ու չթույլատրելու:

Հակառակը, լուրջ դեմքով հազար ու մի պատճառաբանություն մեջբերեցինք` արդարացնելու, հեքիաթներ հորինեցինք` չընդունելու, կամքն ու պատասխանատվությունը մեզնից հեռացնելու համար` «Հիտլերը տեղում չէր, «պադյեզդը» կեղտոտ էր, բա խի՞ էն վախտ ... ապե շուտվանից գծած էր, թղթով իրանցն էր, սաղ ռուսն ու պռուսն էին, թալանել էին», ֆլան-ֆստան:
Խոսքերով ու կենացներով «աԽշարը մերն ա, մերն ա»:
Իսկ իրականության մեջ էն ինչ կատարվում է, դեռևս ընդունելի է:

Ցավոք:

Դիտվել է՝ 2715

Մեկնաբանություններ